Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Խոսրովի անտառ» պետական արգելոցում օգոստոսի 12-ին բռնկված և հինգ օր շարունակված հրդեհը վերջնականապես մարել է: Այն անձրևի ու ռուսական ԻԼ-76 ինքնաթիռի օգնությամբ հաջողվեց մարել: Բացի այս՝ կրակի մարման աշխատանքներում շատ մեծ դերակատարում ունեցան նաև գերատեսչությունները` ՀՀ արտակարգ իրավիճակների, բնապահպանության նախարարությունները, այդ թվում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները և, իհարկե, մեծ թվով զինվորներ:

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` կրակի դեմ պայքարած արգելոցի աշխատողները, նախարարները` Դավիթ Տոնոյանն ու Արծվիկ Մինասյանը, որոշեցին զինվորներից շնորհակալություն հայտնել` մատաղի տեսքով: Նրանք մատաղ էին արել, ինչն էլ բաժանեցին զինվորներին` հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ