Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհայթ Զեյբեկչին անցած ուրբաթ հայտարարեց, որ Թուրքիան մտադիր է մաքսային համաձայնագիր կնքել ԵՏՄ-ի հետ:

«Ունենք առաջարկ, որպեսզի Թուրքիան բանակցություններ սկսի ԵՏՄ-ի հետ մաքսային համաձայնագրի ստորագրման մասին՝ չխախտելով ԵՄ-ի հետ համապատասխան համաձայնագիրը։ Թուրքիան ցանկանում է ԵՏՄ-ի հետ հաստատել նաեւ այլ համագործակցություն»,- ասաց նա։

Ներկայում վերլուծաբանները փորձում են հասկանալ Հայաստանի հնարավոր դիրքորոշումը Թուրքիայից հնչած այս հայտարարության վերաբերյալ: Նաեւ ուսումնասիրում են, թե ինչ կարող է շահել Հայաստանը այդ գործընթացից:

Առաջին հերթին, բնականաբար, նշվում է, որ  ԵՏՄ-ի հետ ցանկացած համաձայնագիր կնքելու դեպքում Թուրքիան պետք է բացի այդ միության հետ իր միակ ցամաքային՝ հայ-թուրքական սահմանը: Կամ որ առանց Հայաստանի համաձայնության նման բան հնարավոր չէ, ուստի ՀՀ իշխանությունների համար նոր հնարավորություններ են բացվում մանեւրելու, սեփական շահերն առաջ քաշելու համար:

Կան նաեւ կարծիքներ, որ ՌԴ-ն կփորձի պարզապես ճնշում գործադրել Հայաստանի վրա, եւ հարցը կլուծվի` այդպես էլ որեւէ դիվիդենտ մեր երկրին չբերելով:

Նման մտահոգություն իսկապես կա, եւ դա առաջին հերթին կարելի է տեսնել թուրք նախարարի հայտարարության տողատակում: Նա ասում է, որ իրենք ԵՏՄ-ի հետ մաքսային համաձայնագիր ստորագրելու մասին առաջարկություն են ստացել: Բնականաբար, այդ առաջարկությունը Թուրքիան ստացել է ԵՏՄ ղեկավար մարմնից: Իսկ արդյո՞ք Հայաստանն իր համաձայնությունը տվել է նման առաջարկ ներկայացնելու համար:

Եթե ՀՀ իշխանությունները այս գործընթացում մանեւրելու, Հայաստանի շահը առաջ մղելու եւ օգուտներ քաղելու նպատակ ունեն, ապա տրամաբանական կլիներ, որ ի սկզբանե պաշտպանեին այդ գաղափարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ