Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Եվրասիական տնտեսա­կան հանձնաժողովը Թուր­քիայից պաշտոնական դի­մում առայժմ չի ստացել: ԵԱՏՄ-ն պատրաստ է 3-րդ երկրների հետ փոխշահավետ համագործակցության եւ կարող է առաջարկել փոխգործակցության տար­բեր ձեւաչափեր»:

Այսպիսի պատասխան է տվել Եվրասիական տնտե­սական հանձնաժողովի մամուլի ծառայության ներ­կայացուցիչ Յուլյա Նազարովան «Հայկական ժամա­նակի» հարցմանը: Հանձնաժողովից մենք հե­տաքրքրվել էինք, թե քննարկվե՞լ է արդյոք Թուրքիա­յի հետ համաձայնագիր կնքելու հարցը կամ այժմ քն­նարկումներ ընթանո՞ւմ են այդ հարցով:

Մեր հարց­ման մեջ նաեւ հիշեցրել էինք Թուրքիայի էկոնոմիկա­յի նախարար Նիհայթ Զեյբեչկի այն հայտարարու­թյունը, որ Թուրքիան առաջարկ է ստացել, որ բանակ­ցություններ սկսի ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագրի ստորագրման մասին եւ հարցրել էինք, թե ի՞նչ ձեւաչափով է առաջարկ արվել Թուրքիային: Այս հար­ցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը չի պատասխանել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ