Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Հունիս 19
USD
477.78
EUR
534.35
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Արտաքին ֆինանսական փոխանցումները Հայաստան հուլիսին ակտիվ են եղել: Աճ է գրանցվել նույն ժամանակահատվածի համեմատությամբ: ԿԲ-ի տվյալների համաձայն՝ բանկային համակարգի միջոցով կատարված փոխանցումները

2016թ. համեմատ ավելացել են 20 տոկոսով: Ընդհանուր առմամբ ստացվել է ավելի քան 175 մլն. դոլար, ինչն այս տարվա ամենաբարձր ցուցանիշն է:

Նախորդ ամսվա համեմատ մուտքերն ավելացել են շուրջ 28 մլն դոլարով: Դրանից 18 միլիոնը բաժին է ընկել ռուսական շուկային: Բանկային համակարգով Ռուսաստանից ֆիզիկական անձանց փոխանցումները գերազանցել են 114 մլն դոլարը՝ նախորդ  տարվա շուրջ 96 միլիոնի դիմաց:

Հուլիսին բարձր է եղել տրանսֆերտների զուտ հոսքը: Դրական հաշվեկշիռը կազմել է ավելի քան 90 մլն դոլար: Այլ կերպ ասած, ֆիզիկական անձանց արտաքին ֆինանսական փոխանցումների միջոցով ներքին տնտեսությունը 90 մլն դոլարի ներարկում է ստացել: Այն 28,5 միլիոնով գերազանցում է նախորդ ամսվա ցուցանիշը: Զուտ հոսքերը ապահովվել են հիմնականում ռուսական շուկայի հաշվին (շուրջ 85,5 մլն դոլար):

Շարունակել է բարձր մնալ ֆինանսական միջոց­ների արտահոսքը: Հուլիսին դուրս է փոխանցվել գրեթե 85 մլն դոլար՝ նախորդ տարվա 56 միլիոնի դի­մաց: Դա նշանակում է, որ մեկ տարվա ընթացքում արտահոսքը 29 մլն դոլարով (կամ 51 տոկոսով) ավելացել է:

Արտահոսքի բարձր ցուցանիշը պահպանվում է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Նախորդ տարվա համեմատ Հայաստանից Միացյալ Նահանգներ կա­տարված մասնավոր փոխանցումները հուլիսին կրկ­նապատկվել են՝ կազմելով 11,4 մլն դոլար:

Այս երկ­րից ստացված շուրջ 14,1 մլն դոլարից զուտ հոսքը եղել է ընդամենը 2,7 միլիոն: Ավելին՝ հուլիսին Միաց­յալ Նահանգներից ավելի քիչ մուտք է եղել, քան անցած տարի:

ԱՄՆ-ի հետ տրանսֆերտային հոսքերի այն կտրուկ փոփոխությունը, որ նկատվում է այս տարի, որևէ պաշտոնական բացատրություն առայժմ չի ստացել: Տարեսկզբի յոթ ամիսների ընթացքում զուտ ներհոս­քը այս երկրից եղել է ընդամենը 11,6 մլն դոլար, ինչը 40 միլիոնով պակաս է նախորդ տարվանից:

Հատկանշական է, որ թեկուզ ոչ մեծ չափով, բայց ֆիզիկական անձանց փոխանցումներն այս երկրից այնուամենայնիվ ավելացել են: Ստացվել է 97,6 մլն դոլար, ինչը շուրջ 1,6 միլիոնով գերազանցում է նա­խորդ տարվա նույն ժամանակահատվածի մակար­դակը: Այդ պայմաններում Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում գրանցվել է փոխհոսքերի, այսպես ասած, կտրուկ վատացում: Պատճառը տարեսկզբին սկիզբ առած արտահոսքի աննախա­դեպ ակտիվությունն է:

Յոթ ամսվա ընթացքում ԱՄՆ է փոխանցվել գրե­թե 42 մլն դոլարով ավելի գումար, քան 2016թ. նույն ժամանակահատվածում: Ընդհանուր առմամբ, այն կազմել է գրեթե 86 միլիոն՝ նախորդ տարվա 44 միլի­ոնի դիմաց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել