Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Սարսափելի աբսուրդային փաստարկ է բերվել այս օրերին, որ եթե Հայաստանը դուրս գա, ԵՏՄ են մտնում Թուրքիան եւ Ադրբեջանը: Նախ` եթե Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանան մտնել ԵՏՄ, ես չեմ կարծում, որ Հայաստանը կկարողանա դրա դեմն առնել: Սա` մեկ: Երկրորդ` Թուրքիան եւ Ադրբեջանն այնքան պատկերացում ունեն իրենց հարաբերությունները զարգացնելու մասին, որ երբեւէ չեն մտնի ԵԱՏՄ կազմի մեջ: Թուրքիան իր` Եվրամիության հետ եղած բարձր գնողունակության 500-մլնանոց շուկան չի թողնի ու գա մտնի ԵՏՄ 170 մլնանոց աղքատ, ցածր մակարդակով, սահմանափակումներով շուկա:

Երրորդ` Թուրքիան ներկայումս եւս ազատ առեւտուր է անում ԵՏՄ անդամ երկրների հետ: Ինչ վերաբերում է Ադրբեջանին` նա այս պահին շահեկան վիճակում է գտնվում, որովհետեւ նրա վրա չեն տարածվում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, իսկ Հայաստանի վրա դրանք տարածվում են: Եվ նրանք կյանքում նման քայլ չեն անի»,- մեր թղթակցին ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` մեկնաբանելով ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում Թուրքիայի եւ Ադրբեջանի անդամակցության հարցը:

Ըստ նրա` շատ ցանկալի կլիներ, որ այդ երկրները մտնեն ԵՏՄ եւ կործանվեն, ինչպես մեր երկիրն է մարգինալացված, ինչպես մեր տնտեսությունն է ծայրահեղ վատ վիճակում. «Թող Ադրբեջանն անպայման մտնի ԵՏՄ-ի մեջ: Դրանից վատ բան չի կարող լինել Ադրբեջանի հետ»:

  • Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ