Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը Վերնիսաժի տարածքում նախօրեին հնչած կրակոցների մասին արդեն իսկ տեղեկացրել է իր երկրի արտաքին գործերի նախարարությանը:

Ինչպես հայտնի է` կրակոցները տեղի են ունեցել դեսպանատան անմիջական հարեւանությամբ. սպանված Գագիկ Մոսինյանի մարմինը դեսպանատնից մի քանի մետր էր հեռու:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատնից հետաքրքրվել է՝ միջադեպից հետո ի՞նչ քայլեր են իրենք արել: Ի պատասխան՝ դեսպանության մշակութային բաժնի կցորդ Մելինե Եղոսյանը նշեց. «ՀՀ իշխանությունների նախաձեռնությունը պետք է լինի, որպեսզի ՀՀ քաղաքացիներն ավելի անվտանգ շրջեն քաղաքում:

Իսկ Լեհաստանին տեղեկացնելն արվում է որպես տեղեկատվության տրամադրում, որպեսզի տեղյակ լինեն` ինչ է կատարվում երկրում: Որեւէ այլ քայլ չենք կարող անել, անվտանգության բարձրացումը պետք է ՀՀ իշխանությունների առաջադրանքը լինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ