Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին լուրեր են շրջանառվում, որ «Խոսրովի անտառ» արգելոցի հրդեհված տարածքների մի մասի կարգավիճակը ցանկանում են փոխել: Մեզ հասած տեղեկություններով՝ մտավախությունն այն է, որ կարգավիճակի փոփոխությամբ տարածքները կարող են օգտագործվել բիզնես գործունեության նպատակներով: Հարցի շուրջ «Փաստ»–ն ստացավ Բնապահպանության նախարարության պարզաբանումը: Բնապահպանության նախարարի խոսնակ Մարինե Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նման բան լինել չի կարող: «Նման բան չկա: Հրդեհի հետ կապված կարգավիճակի փոփոխություն ընդհանրապես չի կարող լինել: Արգելոցը մնում է արգելոց, ինչպես եւ կա այսօր: Կարգավիճակի փոփոխության վերաբերյալ խոսք լինել անգամ չի կարող»,– ասաց խոսնակը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 12–ին «Խոսրովի անտառ»–ում բռնկված հրդեհը հաջողվեց մարել միայն օրեր անց: Նախնական տվյալներով «Խոսրովի անտառ» արգելոցի 1600 հա տարածքից հրդեհի հետեւանքով այրվել է 250 հա անտառ:

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ