Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, մոտ մեկ շաբաթ առաջ Երեւանի ռեստորաններից մեկում «ռազբորկա» է տեղի ունեցել՝ ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետ Ռազմիկ Խանզրադյանի եւ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի՝ Վովայի Արշակի որդիների մասնակցությամբ։

Էրեբունիում իրար հետ մեծացած երբեմնի ընկերները մի քիչ տաքացել են, հետո էլ սկսել են վիճաբանել, ինչը վերաճել է ծեծկռտուքի։ Դեպքից հետո Խանզրադյանը որդուն փախցրել է քաղաքից՝ կանխատեսելով հնարավոր զարգացումներ։

Ըստ համայնքում պտտվող խոսակցությունների՝ ոստիկանության աշխատակիցն Արշակի հետ փորձել է հարթել կատարվածը, հանդիպել եւ առաջարկել է որդիներին հաշտեցնել, սակայն Արշակն անդրդվելի է մնացել ու պնդել է, որ իր տղան չի կարող «սխալ» լինել։

Այս օրերին լարված մթնոլորտ է Էրեբունու գողականների շրջանում, ամեն պահի սպասվում է, որ առճակատումը կշարունակվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ