Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամներ Ծիտն ու Բլդին՝ Արմեն Սահակյանն ու Հովհաննես Ավանեսյանը, որ ավագանու վերջին նիստում աչքի էին ընկել իրենց ոչ ադեկվատ պահվածքով, իրականում փառահեղ կենսագրություն ունեն:

Բնակվելով Երեւանում՝ իրենց բարձրագույն կրթությունը ստացել են ոչ թե մայրաքաղաքի որեւէ բուհում, այլ սովորելու են մեկնել Գյումրի: Այստեղ նրանք ուսանել են մասնավոր բուհերից «Պրոգրես» համալսարանում: Ծիտ մականունով հայտնի Արմեն Սահակյանը, բուհ ընդունվել է 38 տարեկանում, եւ ավարտել այն 43 տարեկանում:

Իսկ Բլդին՝ Հովհաննես Ավանեսյանը 21 տարեկանում է ընդունվել այդ բուհը եւ 4 տարի անց ավարտել:

Դատելով ավագանու վերջին նիստում իրենց օգտագործած բառապաշարից՝ մենք համոզված ենք, որ նրանք ուսումնառության տարիներին նվիրվել են գիր-գրականությանը՝ օր ու գիշեր կրծելով գիտության գրանիտը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ