Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում աշխատող կիպրոսահայ գործարար Հարություն Թամազյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժգոհել է ՀՀ իշխանությունների վերաբերմունքից՝ պնդելով, որ դեռ չի նկատում կառավարության հայտարարած ներդրումների քաղաքականության արդյունքները:

Ըստ նրա՝ աշխատելիս յուրաքանչյուր անգամ նոր խոչընդոտների է հանդիպում, հատկապես՝ մաքսավորների հետ շփումներում: «Ասվում է՝ սփյուռքահայե՛ր, եկե՛ք, այստեղ ներդրումներ արե՛ք, լավ, գանք, բայց պետք է պայմաններ լինեն: Ընդհակառակը, երբ գնում եք որեւէ մաքսային գրասենյակ, նախ իբրեւ սփյուռքահայ քեզ երկրորդ դաս կդարձնի: Միգուցե քեզ չի ճանաչում, բայց այն կողմ է դնում քեզ: Ասում է՝ սպասի, հետը կխոսես, քեզ չի նայում: Այսինքն՝ բաներ կան, որ մեզ համար խորթ են»,- ասել է նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ