Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«168 ժամ»-ը զրուցել է Եվրոպական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան, ՌԴ Պետական համալսարան-տնտեսագիտության բարձրագույն դպրոցի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետի փոխդեկան Անդրեյ Սուզդալցեւի հետ:

Պարոն Սուզդալցեւ, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման մասին։ Ձեր կարծիքով՝ դա ինչ­պե՞ս կանդրադառնա Ռուսաստանի տնտեսության եւ ԵԱՏՄ-ի վրա։

Այդ պատժամիջոցները շատ բազմակողմ են եւ ոլորտային։ Դրանք վերաբերում են մեր բանկերի գործունեությանը, ընկերությունների վարկավորմանը, դժվարանում է գնումների իրականացումն արտերկրում, մասնավորապես խոսքը նավթի վերամշակման տարբեր սարքավորումների մասին է, նաեւ Հյուսիսային ծովում տարբեր հետազոտությունների համար սարքավորումների, խնդիրներ կառաջանան մեր երկաթուղիների, մետաղագործական արդյունաբերության հետ կապված, եւ այլն։ Այսինքն պատժամիջոցները վերաբերում են այն ոլորտներին, որոնք վերաբերում են տարբեր ուղղություններով արտահանմանը։ Ռուսաստանին մղում են անկյուն, որպեսզի նա միայն հումքային առեւտուր անի, եւ զարգացման լուրջ խնդիրների առաջ հայտնվի։ Բայց չի կարելի ասել, որ այս պատժամիջոցները կկործանեն ռուսական տնտեսությունը։ Իրադրությունը, իհարկե, ցավալի է, բայց ծայրահեղ չէ։

Այստեղ տեսակետ կա, որ Ռուսաստանն արդեն վարժվել է ապրել պատժամիջոցների ներքո եւ այժմ լուրջ խնդիրներ չի ունենա։

Ռուսաստանը պատժամիջոցների ներքո ապրում է արդեն 500 տարի, դեռ Իվան Ահեղի իշխանության Ժամանակաշրջանից Ռուսաստանի դեմ տարբեր տեսակի պատժամի­ջոցներ են կիրառում։

Ցավոք, Ռու­սաստանի շահերը չեն համընկնում Արեւմուտքի, ԱՄՆ-ի շահերի հետ, դրանք հակասական են։ Պատժամիջոցերի ենթարկվել է Ցարական Ռուսաստանը, այժմ էլ տարիներ շարու­նակ դրանք չեն մեղմացվում, եւ, մեծ հաշվով, արդեն այդքան էլ մեծ խն­դիր չեն մեզ համար։

Ամեն դեպքում, տնտեսության անկում չե՞ք կանխատեսում։

Ոչ, բացասական զարգացումներ չեն կանխատեսվում։ Ընդհանրապես տնտեսությունը բազմաճյուղ է, ինքնակարգավորվող, շուկայական։ Իհարկե, որոշ ճյուղերի վրա այդ պատժամիջոցները կազդեն, բայց դրանք չեն հանգեցնի տնտեսության քայքայման։

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ