Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ, ԱԺ ԾԴ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հրավերով սեպտեմբերի 24-ից ՀՀ-ում է գտնվում Քուվեյթի շեյխ Ահմեդ Ալ-Ֆահադ Ալ-Ահմեդ Ալ-Սաբահը:

Ըստ տեղեկությունների՝ սա նրա երկրորդ այցն է, որն առավելապես գործնական-ճանաչողական նշանակություն ունի: Այս տարի մայիսին ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից FIFA-ում կոռուպցիոն բազմամիլիարդ գործարքներին ուղղակի մասնակցության համար մեղադրանքից հետո Քուվեյթի շեյխը հրաժարական տվեց:

ՀՀ-ում շեյխին հյուրընկալող Գագիկ Ծառուկյանը ցանկանում է նրան ներգրավել Հայաստանի ամենահեռանկարային՝ հանքարդյունաբերության ոլորտ, մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրման դիմաց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ