Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը զրուցել է «Ժառանգության» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ. Անդրադառնալով «Ելք»-ի՝ ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությանը նա նշեց. «Խորհրդարանն ըստ էության պռոռուսական է ձեւավորվել՝ ամբողջությամբ։ Այս պահին նմանատիպ քայլը հեռանկար չունի, որովհետեւ իշխանություններն ամբողջովին ռուսական ենթակայության տակ են, սպասել, որ ինչ-որ փոփոխություն կլինի առանց իշխանությունների փոփոխության՝ սխալ է»։

Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի այս նախաձեռնությունը իշխանություններին ձեռնտու է. «Օգտավետ է հատկապես Սերժ Սարգսյան նախագահից Սերժ Սարգսյան վարչապետ իշխանագահափոխանցության շրջանակում։ Իր գինը բարձրացնելու համար, որ առանց ինձ այստեղ շատ դժվար կլինի, տեսեք, այսպիսի խնդիրներ կան. սա իշխանությանը ձեռք է տալիս»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ