Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի վրա, պահանջել, որ իր անունն այլեւս չարտաբերի ԱԺ ամբիոնից:

Ավելի ուշ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։ Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով»։

Ողջ օրը ՀՀԿ խմբակցության ամբողջ էներգիան կենտրոնացել էր Նիկոլ Փաշինյանին Արտաշես Գեղամյանի հետ հաշտեցնելու գործը գլուխ բերելու վրա, սակայն անարդյունք: Փաշինյանը պնդում է, որ Գեղամյանը հրապարակային ներողություն պետք է խնդրի:

Որոշ տեղեկություններով՝ Գեղամյանը չի կարողանում մարսել Հայաստանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ իր խայտառակությունը, եւ երեկվա պոռթկումն ուղիղ կապ ունի դրա հետ:

Մամիկոնիչը երեկ երեկոյան պատգամավորների նեղ շրջանակին ասել է, թե  պատրաստ է ներողություն խնդրել Նիկոլից, բայց վախենում է, որ Մոսկվան «բռունցքներով» կհարձակվի իր վրա, ու ինքն էլ տակից չի կարողանա դուրս գալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Partner news