Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինը «ժամանակ»-ի հետ զրույ­ցում կարծիք է հայտնել որ Հայաս­տանի եւ Ադրբեջանի նախագահ­ների առաջիկա հանդիպման ըն­թացքում բարձրացվելու է Լեռնային Ղարաբադի 5 շրջանների վերա­դարձի հարցը:

«Նախագահների հանդիպումս այսօր շատ կարեւոր է, որովհետեւ վիճակը հայ-ադրբեջանական հարաբերություններում հասնում է մի այնպիսի կետի, երբ արդեն ահնհար կլինի լուծել խնդի­րը: Պետք է հասնել այս ճգնաժամի հանգուցալուծման: Ենթադրում եմ, որ նախագահների այդ հանդիպ­ման ժամանակ կդրվի Ղարաբադի հինգ շրջանների ապաշրջափակման հարցը, բայց խնդիրն այն է, որ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող հինգ շրջաններն ադրբեջանական կողմին վերա­դարձնելու թեման շատ սխայլ է լուսաբանվում թե հայկական, թե ադրբեջանական եւ թե ռուսական մամուլում:

Ես ապշած էի այն փաս­տից, որ երբ խոսքը գնում է հինգ շրջանների վերադարձի մասին, որ­պես կանոն այդ հարցին սխալ գնահատական է տրվում, ուստի դրա մասին շատ դժվար է խոսել եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում, եւ Ռուսաստանում, քանի որ ձեւավոր վել են անզիջում, սխալ տեսակետ­ներ»,- նշեց Ալ Դուգինը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ