Reviews
Լրահոս
Reviews
Երկուշաբթի
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայկական շուկայում անհայտ ճանապարհով ադրբեջանական խնձորի հայտնվելու սկանդալը դեռ նոր մարած, հիմա էլ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում վաճառվում է թուրքական բլղուր: Dosa անվանումով բլղուրի տուփի վրա հստակ նշված է, որ այդ սննդատեսակը արտադրված և փաթեթավորված է Թուրքիայում:

Ընդ որում, մեր տեղեկություններով, թուրքական բլղուրը շուկայում հայտնվել է առանց անվտանգության սերտիֆիկատի, խանութներում ևս չկա անվտանգության սերտիֆիկատի պատճենը, որը տվյալ դեպքում պարտադիր պայման է, քանի որ Թուրքիան համարվում է ռիսկային երկիր: Նշենք, որ եթե անգամ թուրքական բլղուրի հետ եկել է անվտանգության սերտիֆիկատը, ապա այստեղ պետք է լաբորատոր հետազոտություն իրականացվեր, որը, մեր տեղեկություններով, Սննդի անվտանգության պետական ծառայության կողմից չի իրականացվել:

Այսինքն՝ հերթական անգամ առանց համապատասխան վերահսկողության՝ կասկածելի ծագման սննդամթերք է հայտնվել տեղական շուկայում: Ի դեպ, թուրքական բլղուրն ավելի թանկ արժե, քան տեղականը: Dosa-ի 900 գրամանոց տուփը վաճառվում է 950 դրամով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Partner news