Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ նախորդ օրը մեզ տեղեկություններ էին հասել, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ պետ Հովհաննես Հակոբջանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Մեզ հայտնի է դարձել, որ Հակոբջանյանի ազատման հիմքում մի տհաճ պատմություն է։ Բանն այն է, որ քաղաքացիական հայցով նախատեսված գումարը՝ «իսկը» վճարելու դիմաց կալանավորներից մեկին ազատել են, իսկ գումարը՝ մոտ 1մլն․ դրամի չափով, տվել են Հակոբջանյանին, որ վճարի։ Եվ քանի որ ոչ աշխատանքային օրեր են եղել, նա մի քանի օր չի վճարել այն։

Այդ մասին իմացել են վերեւներում․ ստացվել է, որ առանց գումարը վճարելու մարդուն ազատել են։ Եվ քանի որ բանը հասել էր դիվանբաշուն, չեն կարողացել ծածկադմփոց անել այս պատմությունը, որոշել են ազատել Հակոբջանյանին՝ ձեւակերպելով իր դիմումի համաձայն։

Նշենք, որ Հովհաննես Հակոբջանյանը ՔԿՀ համակարգի հնաբնակներից է, աշխատում է մոտ 20-30 տարի։ Նախկինում եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ օպերատիվ բաժնի պետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Partner news