Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած այն բանին, որ կառավարությունը հանձնարարեց տնտեսել պետական միջոցները եւ գործուղումների մեկնել բացառապես էկոնոմ կարգով, «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամը շարունակում է անտեսել այս հրահանգը:

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված փաստաթղթից հայտնի դարձավ, որ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամից մեկ հոգի օգոստոսի 27-ից մինչեւ սեպտեմբերի 13-ը բիզնես կարգի ավիատոմսով մեկնել է, տոմսի արժեքն էլ կազմել է 295 հազար 110 դրամ: Սակայն նկատենք, որ փաստաթղթում նշված չէ, թե կոնկրետ որ ուղղությամբ եւ ում համար է եղել բիզնես կարգի այդ ավիատոմսը:

Այս հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ: Սակայն վերջինս լսելով հարցը՝ զարմացավ.«Չգիտեմ դա ինչ բան է, սխալմունք կլինի, մեզ մոտ արգելված է, որ որեւէ մեկը բիզնես կարգով գործուղման մեկնի: Անգամ ռեկտորը չի գնում, ուր մնաց որեւէ մեկը: Դա դեռ կպարզեմ, թե ինչ է: Բայց դա երեւի գիտական գործուղում է, ով իր գրանտի հաշվին է գնացել»:

Բայց նկատենք, որ նման դեպքերում սովորաբար ավիատոմսի կարգի հարեւան սյունակում նշված է լինում այն մասին` հրավիրող կողմի հաշվի՞ն է գնվել բիզնես կարգի ավիատոմսը, թե՞ մեկնողի: Սակայն պետական համալսարան հիմնադրամի դեպքում նման բան նշված չէ: Ուրեմն համալսարանից են «թանկարժեք» թռիչք արել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ