Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Ես դրանք բանակցություններ չէի անվանի, բայց աշխարհաքաղաքական կենտրոնները կողմ են, որ ինչ-որ երկխոսություն լինի Բաքվի եւ Երեւանի միջեւ», - Aravot.am-ի հետ զրույցում Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկայիս փուլն այսպես է բնորոշում Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Թեեւ առաջիկայում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում, նրա խոսքով, քիչ հավանական է, որ վճռական քայլ տեղի կունենա դեպի հակամարտության կարգավորում. «Ամեն դեպքում, այդ բանակցությունները նվազեցնում են պատերազմի հավանականությունը»:

Նավասարդյանի բնորոշմամբ՝ բանակցային սեղանին առկա՝ Կազանի փաստաթղթով ամրագրված կետերը մնում են արդիական. «Ադրբեջանը ցանկանում է տեսնել իր համար ցանկալի հերթականություն՝ առաջին քայլով որոշ տարածքների վերադարձ՝ առանց պարտավորությունների»:

Բորիս Նավասարդյանը բանակցային գործընթացում խնդիր է տեսնում. «Ադրբեջանը ցանկանում է ջնջել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ