Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի միջոցներով Երեւանի Իսակովի պողոտայում կառուցվեց Սուրբ Խաչ ռուսական ուղղափառ եկեղեցին։ «ՉԻ» տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը առանձնազրույց է ունեցել Արա Աբրահամյանի հետ՝ հորդորելով նրան ռուսական եկեղեցի կառուցելու փոխարեն Հայաստանում ներդրումներ կատարել։

Ի պատասխան Արա Աբրահամյանը փաստարկներ է բերել, որ ինքը վատառողջ է, բիզնեսի մասին չի մտածում եւ միայն եկեղեցաշինությամբ է զբաղվելու։ Նա նշել է, որ եկեղեցի է կառուցելու նաեւ Միացյալ Նահանգներում եւ մի քանի այլ ծրագրեր եւս պետք է իրագործի։ Իսկ ներդրումներ կատարելու համար ոչ տրամադրություն ունի, ոչ էլ ռեսուրսներ։

Վարչապետի դիտարկմանը, թե գործարարը խոստացել էր ներդրումներ կատարել Հայաստանում, Արա Աբրահամյանը հեգնել է՝ ասելով. «Ինձ էլ էին շատ բան խոստացել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ