Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրեր առաջ խորհրդարանում «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, թե սահմանադրական պարտավորությունը՝ երկրի պաշտպանությանը մասնակցելու, պետք է տարածվի բոլորի վրա:

Նախարարը նշել էր, թե այսօր «ակադեմիական տարկետումը դարձել է դուռ դեպի չծառայելն առհասարակ»: «Եթե մենք ունենայինք տարկետում բոլոր սովորող ուսանողների համար, ես պատրաստ կլինեի այդ բանավեճում երկար քննարկել արդյունավետությունը ընդհատման, բայց քանի որ մեզ մոտ տարկետումը չափազանց ընտրովի է, այսինքն՝ բուհ ընդունվողների ընդամենը մի փոքր տոկոսն է ստանում տարկետման իրավունք, իսկ մնացածը, այսպես թե այդպես, ընդհատում են իրենց կրթությունը, ես կարծում եմ, որ դա իր մեջ պարունակում է շատ մեծ ռիսկեր: Մենք ունենք պրակտիկա՝ առաջին ակադեմիական տարկետում ստացողներից երբեւէ այնուհետեւ զորակոչվում է ընդամենը 16 տոկոսը, այսինքն՝ ակադեմիական տարկետումը դառնում է դուռ դեպի չծառայելն առհասարակ»:

Եվ սա ասվում է այն դեպքում, երբ իշխանության շատ ներկայացուցիչներ, այդ թվում եւ ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանը, հենց սովորելու պատճառով չեն ծառայել բանակում:

Բանակում չծառայած պաշտոնյաների մասին բազմիցս ենք խոսել, սակայն նախարարի հայտարարությունների եւ նոր ձեւավորված կառավարության ֆոնին, թերեւս, արժի մեկ անգամ եւս վերհիշել, թե ովքեր են բանակում չծառայած պաշտոնյաները ու հենց կրթվելու «անվան տակ»:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան: 1990-1995թթ. Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ՝ տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտությամբ, 1995-1998թթ. Երեւանի պետական համալսարանի ասպիրանտուրա, 1997-1998թթ. անցումային շրջանի տնտեսական վերափոխումների հիմնախնդիրներին նվիրված դասընթացներ՝ Մոսկվայում, Վաշինգտոնում եւ Նյու Յորքում, 1997-2001 թթ. Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ՝ իրավագիտություն մասնագիտությամբ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյան: 1991- 1996 թթ. Երեւանի ժողովրդական տնտե­սության ինստիտուտը՝տնտեսագետի որակավորմամբ:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյան: 1999-2004թթ. Հայ-ռուսական սլավոնական համալսարան, տնտեսագիտության ֆա­կուլտետ, պետական եւ մունիցիպալ կառա­վարում, 2004-2007 թթ. ՀՀ ֆինանսների նախարարության տնտեսական հետազոտու­թյունների ինստիտուտ, տնտեսագիտության թեկնածու, 2011 -2012 թթ. Սինգապուրի ազգային համալսարան, Լի Կուան Յույի անվան պետական կառավարման բարձրա­գույն դպրոց, հանրային կառավարման մա­գիստրոս (MPA), 2016թ. Սթենֆորդի հա­մալսարանի մասնագիտական զարգաց­ման կենտրոն, «Սթենֆորդ-ԻԱՏԱ» ավիա­ցիայի կառավարում:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Գեորգի Կուտոյան: 2002 թ. ավարտել է ՌԴ Ռոստովի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2005-ին ավարտել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան, 2007 թ. ավարտել է ԱՄՆ Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցը (Թաֆթս համալսարան), 1998-2000թթ. Զինվորական ուսուցում է անցել ՌԴ Ռոստովի պետական համալսարանի ռազմական պատրաստության ֆակուլտետում՝ պահեստի սպաների պատրաստման ծրագրով:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյան: 2001թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրա­տուրան եւ ստացել ճարտարագիտության մագիստրոսի աստիճան՝ գյուղատնտեսու­թյան մեքենայացում մասնագիտությամբ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյան: 1999թ. ավարտել է Երեւ­անի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը, 2001թ.՝ ԵՊԲՀ դատական բժշկության օրդինատուրան: 2001- 2004թթ. սովորել է ԵՊԲՀ ասպիրանտուրա­յում, 2003-2004թթ.՝ Ա. Հումբոլտի անվան համալսարանի ասպիրանտուրայում:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյան. 1999թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատ­մության ֆակուլտետը: 2001 թ.՝ ԵՊՀ պատմու­թյան ֆակուլտետի մագիստրատուրան: 2003թ՝ Լունդի համալսարանի մագիստրա­տուրան (Շվեդիա): 2004թ. ավարտել է ԵՊՀ ազգագրության ամբիոնի ասպիրանտուրան:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյան. 1998թ. ավարտել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: 2000 թ.՝ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան:

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Վահան Հարությունյան. 2003թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը: 2011 թ՝ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի մագիստրատուրան:

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Անդրանիկ Հարությունյան: 2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Միհրան Հակոբյան: 2004թ. ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը. 2005թ. մագիստրատուրան, 2009թ.՝ ասպիրանտուրան:

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյան: 1994թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, 2002թ.՝ ԵՊՀ ասպիրանտուրան, 2007թ՝ ԱՄՆ-ի Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցը:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Հակոբ Նազարյան: 2001թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը: 2003 թ. Երեւանի պետական համալսարանի պատ­մության ֆակուլտետի մագիստրատուրան: 2006թ. ՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագ­րության ինստիտուտի ասպիրանտուրան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ