Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» համալիրում կնշվի «Կենտրոն» հեռուստաընկերության 15-ամյակը։ Այստեղ է հավաքվելու «Կենտրոնի» ողջ աշխատակազմը՝ հին ու նոր սերունդներով։

Տնօրինությունը մրցանակային անվանակարգեր է պատրաստել լավագույն աշխատակիցների ու հաղորդավարների, օրիգինալ եւ հեղինակավոր հաղորդումների համար։

Կազմակերպչական աշխատանքներն իր վրա է վերցրել «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի անդամ Իվետա Տոնոյանը, որը նախօրեին Ֆեյսբուքում արդեն շնորհավորել էր իր «ամենասիրելի» հեռուստատեսության տարեդարձը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ