Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետ Նելլի Դուրյանը ջղաձգվել է, երբ մեր լրագրողը հարց է ուղղել իր հայտարարագրած պատկառելի ունեցվածքի աղբյուրի մասին։ Նա հրաժարվել է զրուցել թե՛ մասնագիտական հարցերի, թե՛ իր սեփականության վերաբերյալ։

Հարցին, թե ոստիկանության համակարգում հնարավո՞ր է նման ունեցվածք դիզել, պատասխանել է․ «Լավ ուսումնասիրեք հայտարարագիրը, նոր եկեք հարց տվեք»։ Դուրյանը հայտարարագրել է 1 անհատական բնակելի տուն եւ շոշափելի ֆինանսական միջոցներ՝ 19 միլիոն ՀՀ դրամ, 197 հազար դոլար, 23 հազար եվրո։ Իսկ պաշտոնյայի տարեկան եկամուտն ընդամենը 4 միլիոն 825 հազար դրամ է կազմել, որից 2 միլիոնը՝ աշխատավարձ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ