Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունն ամեն տարի էական գումարներ է հատկացնում ներկայացուցչական ծախսերի համար: ԱԱԾ-ի կատարած գնումների պայմանագրերի ուսումնասիրությամբ «ՀԺ»-ն պարզել է, որ այս կառույցը 2017 թվականին միայն ներկայացուցչական ծառայությունների ձեռքբերման թվով 42 պայմանագիր է կնքել:

ԱԱԾ-ի, այսպես ասենք, հիմնական գործընկերներն են՝ Երեւանի կոնյակի գործարանը, Անի հյուրանոցը, Էլիտ բաս ընկերությունը, «Երեւանյան գիշերներ» ռեստորանը, Արքայաձոր ռեստորանային համալիրը, Ուռենիներ ռեստորանը, Շիրակ հյուրանոցը, ճաշկերույթ կազմակերպող «Սել» ընկերություն եւ Երեւան պանդոկը:

Այսպես, ԱԱԾ-ի հյուրերը տեղափոխվում են մայրաքաղաքում ամենահայտնի տուրիստական ուղղություներ սպասարկող եւ քաղաքացիներին տեղափոխող ընկերությունների կողմից՝ Հյուր սերվիսի եւ «Էլիտ բաս» ընկերության կողմից:

«Էլիտ բաս» ընկերության հետ այս տարի կնքվել է 115 հազար եւ 80 հազար դրամ արժեքով երկու պայմանագիր, որով տեղափոխվել են ԱԱԾ-ի հյուրերը: Հյուր սերվիսի հետ կնքվել է 430 հազար դրամ արժողությամբ մեկ պայմանագիր:

«Պեռնո ռիկար Արմենիա» ԲԲԸ-ն, որը հանդիսանում է Երեւանի կոնյակի գործարանի իրավական հիմնադիրը, ԱԱԾ-ին կոնյակ մատակարարող հիմնական ընկերությունն է: Միայն այս տարի Ազգային անվտագության ծառայությանը կոնյակներ մատակարարելու թվով 7 պայմանագիր է կնքվել: Բոլորը միասին վերցրած կազմել են մոտ 4 միլիոն դրամ (3 միլիոն 968 հազար 300 դրամ): Մատակարարվել են «Ախթամար», «Ընտիր» եւ «Նաիրի» տեսակի կոնյակներ, երբեմն էլ հուշանվերի տուփերով:

«Սել» ընկերության հետ կնքվել է 2 պայմանագիր՝ 278 հազարական դրամ ծավալով: Երկու ճաշկերույթներին մասնակցել է 35 անձ:

 «Անի պլազա» հյուրանոցի հետ, որն ամենամոտն է ԱԱԾ-ի վարչական շենքին, կնքվել է հյուրանոցային ծառայություներ մատուցելու թվով 7 պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 3.5 միլիոն դրամ: Այս պայմանագրերից ամենաթանկը կազմել է 2.2 միլիոն դրամ, որով հյուրանոցը ԱԱԾ-ին է տրամադրել 2 հատ լյուքս եւ 13 հատ ստանդարտ համարներ, կոնֆերանս դահլիճը եւ 3 օր 34 անձի համար ճաշ եւ ընթրիք է մատուցել:

«Երեւանյան գիշերներ» ռեստորանի հետ կնքվել է թվով 3 պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է մոտ 1 միլիոն դրամ: Պայմանագրերում չի նշվել, թե կազմակերպված ճաշկերույթներին քանի անձ է մասնակցել:

«Արքայաձոր» ռեստորանը ԱԱԾ-ի հետ ունի կնքած 2 պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 1 միլիոն 270 հազար դրամ: Այս ռեստորանի ծառայություններից օգտվողների թիվը կրկին նշված չէ պայմանագրերում:

«Օնիրա քլաբ» ընկերությունը դուրս չի մնացել ԱԱԾ-ի գնուների գործընթացից: Այս ընկերությանը պատկանող «Մուլտի գրանդ» հյուրանոցի ծառայություններից օգտվելու համար վճարվել է 622 հազար դրամ: 2 օրով զբաղեցվել է հյուրանոցի թվով 3 ստանդարտ համարները, 2 օրով 1 լյուսք համար եւ 2 օրով մեկ այլ համար: Հյուրանոցի հյուրերը օգտվել են նաեւ ռեստորանի ծառայությունից: Այս հյուրանոցը, ի դեպ, պատկանում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Հյուրանոցի հարեւանությամբ տեղակայված է Երեւանին մոտ միակ խաղատունը՝ «Շանգրի լա»-ն:

«Հարսնաքար» ռեստորանի, «Երեւան պանդոկ»-ի հետ կնքվել է մեկական պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 432 հազար դրամ: «Ուռենիներ» ընկերության հետ էլ կնքվել է 858 հազար դրամ արժեքով ճաշկերույթ կազմակերպելու պայամանգիր: Այս պայմանագիրը միակն է, որտեղ նշված է, թե ինչ միջոցառման շրջանակում է մատուցվել ճաշկերույթը: Պարզվում է, որ «Ուռենիներ»-ում ճաշկերույթ է մատուցվել թվով 69 անձի, որոնք մասնակցել են ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ գերատեսչությունների օպերատիվ-հետախուզական մարմինների ղեկավարների աշխատանքային հանդիպմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ