Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում կոռուպցիան ոչ միայն գնալով արմատացել է, այլեւ՝ հասել աներեւակայելի չափերի: Ու չնայած ամեն անգամ այնտեղ աղմկահարույց բացահայտումներին, միեւնույն է, չարաշահումները շարունակվում են:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սոցիալական ապահովության պետական ծառայության նորանշանակ պետ Հովհաննես Սահակյանն աշխատանքից ազատել է ծառայության Ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Եղիշե Ջհանգիրյանին: Պատճառը՝ բացահայտված ֆինանսական չարաշահումներն են:

Հիմա այնտեղ ընթանում են ստուգումներ, եւ չի բացառվում, որ գործերը հայտնվեն իրավապահների մոտ:

Հիշեցնենք, որ դեռ 2012թ. բացահայտվել էր, թե ինչպես այս ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը մոտ 290 մլն դրամ էր յուրացրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ