Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2018 թվականի հունվարի 1-ից նոր «Հարկային օրենսգրքի» պահանջների համաձայն՝ մի շարք ապրանքների հարկման դրույքաչափերը մինչեւ 2021 թվականը աստիճանաբար կբարձրանան: խոսքը մասնավորապես, ենթաակցիզային ապրանքների մասին:

Օրինակ, սպիրտային խմիչքների դեպքում կսահմանվի 1 լիտրի համար առնվազն 725 դրամ ակցիզային հարկ, 2019 թվականից՝ 835 դրամ, 2020 թվականից՝ 960 դրամ, իսկ 2021 թվականից՝ 1100 դրամ: Այժմ սպիրտային խմիչքների ակցիզային հարկը սահմանված է 1 լիտրի համար առնվազն 550 դրամ:  Այսինքն

Սպիրտային խմիչքները կթանկանան 175 դրամով:

Ծխախոտի համար այժմ գործում է ակցիզային հարկ՝ մեկ տուփից 110 դրամ: Հունվարի 1-ից վճարը կկազմի 145 դրամ, այսինքն միայն ակցիզի բարձրացման պատճառով 1 տուփ ծխախոտը կթանկան 35 դրամով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ