Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Մայրաքաղաքի փողոցներում ամեն քայլափոխի քաշված «կարմիր գծերը», որոնք ի սկզբանե նախատեսված էին ավտոկայանատեղիի ծառայություն մատուցելու տարեկան կտրվածքով կամ օրական գումարներ վճարած վարորդներին, վերածվել են մեկ այլ ծառայություն մատուցող օբյեկտի՝ «ավտոշուկայի» վարձակալությամբ տրվող ավտոմեքենաների հանգրվանի։ Այսինքն՝ վարորդը, որը գումարներ է վճարում վճարովի այս ավտոկայանատեղից օգտվելու, մի շարք փողոցներում կանգնելու տեղ չի գտնում, քանի որ այդ գծերը օրը 24 ժամ զբաղեցրած են վաճառքի հանված կամ վարձակալությամբ տրվող ավտոմեքենաներով։ 

Այդ վիճակն է կենտրոնական Բաղրամյան պողոտայում, Մաշտոցի պողոտայի երկու կողմերի երկայնքով եւ մայրաքաղաքի մի շարք բանուկ փողոցներում։ Ստացվում է, որ եւ՛ տեղի գումար է վարձատուի վրա էժան նստում, եւ՛ ավտոմեքենաները ապահով ձեռքերում են՝ տեսախցիկների հսկողության ներքո։ «Կարմիր գծերի» պատասխանատուն «Փարկինգ սիթի սերվիս»-ն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ