Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. ««Իմ փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ ամերիկյան կողմին հայտնի է, որ հետաքննական մեխանիզմների ներդրմանը խոչընդոտում է Ադրբեջանը, եւ Ադրբեջանը պետք է կատարի այն պարտավորությունը, որը ստանձնել է նախագահի մակարդակով:

Առանց այս համաձայնությունների կատարման՝ ամերիկյան կողմը եւ, կարծում եմ, մյուս բոլոր կողմերը հասկանում են, որ մոտ ապագայում համաձայնության այլ կետ չի կարող լինել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ուստի գոնե որոշակի վերահսկողության համար պետք է համաձայնություններն առարկայանան: Կարծում եմ` Պետքարտուղարությունը սա է որոշել, հատկապես՝ հաշվի առնելով այն փաստը, որ պետքարտուղար Թիլերսոնն աջակցում է այդ նախաձեռնությանը»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին է ասել ԱՄՆ Պետդեպի նախկին հատուկ խորհրդական, ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի վերլուծաբան, ներկայումս` Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր, սյունակագիր Փոլ Գոբլը՝ անդրադառնալով Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Սեկուտայի հայտարարությանը՝ Պետքարտուղարության կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ինչ-որ որոշումների ընդուման մասին:

Վերջինիս հավաստիացմամբ՝ Թրամփի նախանշած արտաքին քաղաքականությունը չի փոխվել եւ առաջիկայում չի փոխվի, եթե Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական վերադասավորումներ չլինեն:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ