«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրերս Հայաստան կգա «Կեմպինսկի» հյուրանոցային ցանցի ներկայացուցիչը՝ Գագիկ Ծառուկյանի հետ՝ «կինո Մոսկվայի» հարեւանությամբ հյուրանոցի պայմանագիրը կնքելու, որի շինարարությունը շատ արագ տեմպերով է ընթանում: Կառուցապատողները հույս ունեն, որ եկող տարի այս ժամանակ պատրաստ կլինի:
Հիշեցնենք, որ հյուրանոցի կառուցման համար նախատեսված է ներդնել 100 մլն դոլար: Ի դեպ, օլիգարխները միմյանց հետ մրցում են, ոչ միայն ներդրումների հարցում, այլեւ՝ արտադրության, մասնավորապես՝ տեքստիլ արդյունաբերության. Հիշեցնենք, որ տեքստիլի զարգացման «գործում» արդեն իկս կան երկու հայտնի անուններ՝ Ծառուկյան եւ Ալեքսանյան:
Բանն այն է, որ ԵՏՄ տարածքում տեքստիլի անհաշիվ պահանջարկ կա, որը կարող է Հայաստանը բավարարել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում