Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Հանուն ինքնիշխանության վերականգնման նախաձեռնության անդամները հայտարարում են, որ նոր Քրեական օրենսգրքի 197–րդ հոդվածը վտանգավոր է մեր հասարակության համար։ Օրերս այս նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանն ասել էր, որ նոր օրենսգրքի 197–րդ հոդվածով, որը վերաբերում է խտրականության դրսեւորումներին, մարդիկ պատասխանատվության են  ենթարկվելու Այվազյանի ձեւակերպմամբ` սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրականություն դրսեւորելու համար։

Ըստ Այվազյանի` այս նոր օրենսգրքով ԼԳԲՏ համայնքին վերաբերող միջոցառումները` նույնասեռական ամուսնությունները, նրանց կողմից երեխաների որդեգրումը, գեյ–շքերթները խոչընդոտելու դեպքերը, եթե քաղաքացիները փորձեն խոչընդոտել, կդիտարկվեն խտրականություն եւ կենթարկվեն քրեական պատասխանատվության։

Երեկ էլ նույն նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանն է նմանատիպ կարծիք հայտնել` պնդելով, որ ԼԳԲՏ համայնքի անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի դեպքում քաղաքացին կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել։

Aravot.am –ը արդարադատության նախարարությունից խնդրեց պարզաբանել նշված նախաձեռնության անդամների հայտարարությունները եւ տեղեկացնել` արդյոք ՀՀ–ում օրենքով թույլատրելի են նույնասեռական ամուսնությունները։

Ըստ նախարարության. «ՀՀ քրեական օրենսգրքի նախագծով առաջարկվող 197–րդ հոդվածը արգելում է մարդու իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի ուղղակի կամ անուղղակի խախտելը, այդ թվում` կախված սեռական կողմնորոշումից։
Սակայն խոսք չի կարող լինել նույնասեռական ամուսնությունների եւ երեխաների որդեգրման մասին, քանի որ նույնասեռական ամուսնություններն արգելվում են ՀՀ Սահմանադրությամբ։

ՀՀ–ում նույնասեռականների զույգերի օրինական ամուսնությունը հնարավոր չէ։ ՀՀ Սահմանադրության 35–րդ հոդվածը հստակ նախատեսում է, որ ամուսնական տարիքի հասած կինը եւ տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու եւ ընտանիք կազմելու իրավունք ունեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ