Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր աղբյուրների փոխանցմամբ` ուսանողների հացադուլի դադարեցման եւ «կլոր սեղանի» շուրջ պայմանավորվածություններն անսպասելի են եղել դասադուլավորներին համակրող ԵՊՀ պրոռեկտորների համար:

Բանն այն է, որ այդ գործընթացները շարունակվելու դեպքում կարող էին դառնալ ոչ մեկի համակրանքը չվայելող Արամ Սիմոնյանի հրաժարականի իրական հիմքը:

Այս օրերին ԵՊՀ 2 պրոռեկտորների մասնակցությամբ ստորագրահավաք են անում ուսանողության ու «ակտիվ» դասախոսների շրջանում, հիմնականում` բնագիտական ֆակուլտետներում` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին դիմելու եւ նրան հորդորելու, որ չստորագրի ԱԺ-ի կողմից ընդունված «Զինապարտության մասին» օրենքը: Արդեն բավականին ստորագրություններ են հավաքվել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ