Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն ամեն տարի դեկտեմբերի 9-ի՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ հրապարակում է մեր երկրում հանրության կողմից կոռուպցիայի ընկալման մասին տվյալներ։ Այս տարի եւս նման զեկույց է նախապատրաստվում։ Դրանում կարտացոլվի նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության անցած մեկ տարում կոռուպցիայի ընկալման փոփոխությունը։ Այս մասին «168 ժամ»-ի հետ զրույցում նշեց ԹՀԻԿ ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ հրաժարվելով որեւէ նախնական գնահատական հնչեցնել։

«Այդ ժամանակ հատուկ կպատրաստենք եւ կներկայացնենք»,- ասաց նա։

Վ.Հոկտանյանը նկատեց, որ նախկինում արված հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում առավել կոռումպացված ընկալվողները պետական պաշտոնյաներն են, մասնավորապես՝ նշանակովի պաշտոնյաները, ինչպես նաեւ պետության նախագահի աշխատակազմն ու նախագահը։

«Ամենակոռումպացվածների մեջ են մտնում նաեւ ոստիկաններն ու ընտրովի պաշտոնյաները»,- նշեց ԹՀԻԿ ղեկավարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ