Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխարհահռչակ շախմատիստ Լեւոն Արոնյանի կնոջը՝ Արիաննե Բո Կնուպպե Կաոիլիին Հայաստանի ամենից կայացած գործարարն ու պաշտոնյան կնախանձեն։

Ֆիլիպինների եւ Ավստրալիայի չեմպիոնին Հայաստանն այնքան գրկաբաց է ընդունել, որ նա կարողացել է այստեղ հաջողված բիզնես դնել, այժմ էլ՝ պաշտոն ստանալ։ Լեւոն Արոնյանի հետ ամուսնանալու նպատակով Հայաստան եկած Արիաննեն 2016-ից հրատարակում է «Ճամփորդ» շաբաթաթերթը, որն անվճար բաժանում են տրանսպորտում։

Վերջերս տեղի ունեցավ նրա հարսանիքը՝ Սերժ Սարգսյանի քավորությամբ, իսկ երեկ էլ նա նշանակվեց ՀՀ վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով։

Մեզ տեղեկություններ էին հասել, որ նրան է պատկանում նաեւ Մոսկովյան փողոցում գործող «Ստոպ» ակումբը, ընդ որում՝ ասում են՝ Արիաննեն շատ խիստ ղեկավար է եւ աշխատակիցներին «երես չի տալիս»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ