Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը եւ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը պատասխան հարվածն են հասցնում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: ՊԵԿ-ը տոտալ ստուգումներ է սկսել Ծառուկյանին պատկանող բոլոր ձեռնարկություններում՝ ցույց տալու համար, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների քննադատությունը ոչ միայն չի կարող կանխել ՊԵԿ-ի գործունեությունը, այլ ճիշտ հակառակ ազդեցությունն է ունեցել:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱԺ նիստերի ժամանակ դաշինքի պատգամավորները բարձրացնում էին ՊԵԿ-ի կողմից Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլում» իրականացվող հարկային ստուգումների անօրինականության հարցը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ուզում է ցույց տալ, որ իր հասցեին հնչող քննադատությունը ոչ միայն զսպող գործոն չի կարող լինել, այլ առիթ է Ծառուկյանին հարկային հակահարված հասցնելն արդարացնելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ