Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ամերիկահայ համայնքին ցուցաբերած իր աջակցության համար Ամերիկայի հայկական եկեղեցու արեւելյան թեմը Մասաչուսեթսի նահանգապետ Դեւալ Պատրիքին հռչակել է 2011 թվի «Հայերի բարեկամ»: Այդ առթիվ հրապարակված հավաստագիրը պաշտոնապես նրան է հանձնվել տարեկան համագումարի ընթացքում:

«Մենք դարձել ենք այն, ինչ կանք այսօր շնորհիվ Հայոց ցեղասպանության նման սարսափներ դիմագրավելու մեր պատրաստակամությանը... Ես հպարտ եմ այսօր ձեզ հետ լինելու եւ հարգանք տածելու մարդկային հաստատակամությանը, որովհետեւ այս այգին հենց դա է խորհրդանշում: Միաժամանակ դա պատմական փաստի ճանաչում է: Այո, Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցել է, եւ չի կարելի ժխտել», ասել էր նա անցյալ տարվա սեպտեմբերին` ներկա գտնվելով «Հայկական ժառանգության այգու» բացման հանդիսությանը:

Դեւալ Պատրիքը մեծապես նպաստել էր այդ այգու կայացմանը` կարողանալով հակահարված տալ քաղաքական հակառակորդներին, որոնք դեմ էին դրա շինարարությանը:

Նա ավարտել է Հարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1994-ին նախագահ Բիլ Քլինթոնը նրան նշանակել էր քաղաքացիական իրավունքների գլխավոր դատախազի օգնական: 2010-ի նոյեմբերին Պատրիքը երկրորդ անգամ ընտրվել էր նահանգապետի պաշտոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ