Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ի հայտ են եկել նոր մանրամասներ թուրքական զորամասերից մեկում հայազգի զինվոր Սեւակ Շահին Բալըքչըի սպանության գործում:

«Հիշեցնենք, որ ըստ թուրքական լրատվամիջոցների` ապրիլի 24-ին 25-ամյա Շահինը մահացել է ծառայակից ընկերոջ հետ կատակելու ընթացքում հրազենից արձակված կրակոցից:

Պարզվել է, որ այդ օրը զինվորներին հանձնարարված էր զորամասի շուրջբոլորը փշալարեր անցկացնել: Սովորաբար այդ գործողությունից առաջ հրամանատարների հսկողությամբ զինծառայողները դատարկում են զենքերի պահունակները: Սակայն այդ օրը ոչ մի հրամանատար չի վերահսկել գործողությունները, եւ Սեւակին սպանած Քվանչ Աղաօղլուն չի դատարկել իր զենքի պահունակը: Վերջինս զինվորական դատարանի որոշմամբ ձերբակալվել է»,- գրում է «Հայոց աշխարհը»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ