Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով Էրեբունի վարչական շրջանի թիվ 71 մանկապարտեզի տնօրեն Ալլա Առաքելյանը երեխաներին մանկապարտեզ է ընդունում կամայականորեն։ Նա հայտարարում է, որ մանկապարտեզ կարող է ընդունել միայն այն դեպքում, երբ վերեւից հրահանգ ունենա։

«ՉԻ» հավաստի աղբյուրների փախանցմամբ՝ այդ վերեւներում ոչ թաղապետարանն է, ոչ էլ քաղաքապետարանը, այլ թաղի հայտնի հեղինակություն «Պիստ Արմենը»։ Պարզվում է, որ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար, «Պիստ Արմենի» մտերիմ Դավիթ Գրիգորյանը հարցեր լուծելու հետ կապ չունի, դա նրա փոխարեն անում է թաղային հեղինակությունը։

Ավելին՝ ԱԺ նախկին պատգամավոր, Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանից հետո «Պիստ Արմենը» կարծես թե ցանկանում է բացը լրացնել եւ հանդես գալ թաղում առաջին դեմքի դիրքերից։ Բայց նրան դա կարծես թե հաջողվում է միայն մանկապարտեզներում երեխա ընդունելիս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ