Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ոստիկանությունում մի գործ է քննվում, որտեղ գործող անձինք բարձրաստիճան պաշտոնյաներ են։

Թեեւ դեպքի հիմքում ներընտանեկան կոնֆլիկտն է, բայց այն դարձել է իրավապահների քննության առարկան։ Բանն այն է, որ օրեր առաջ Վերահսկիչ պալատի վարչության պետերից մեկը՝ Վահե Դավթյանը, Հյուսիսային պողոտայի կառուցապատման ԾԻԳ-ի տնօրեն Կարեն Դավթյանի որդին, հարձակում է գործել այժմ ԱԻՆ աշխատակից, Երեւանի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Եգոր Անտոնյանի տան վրա, փորձել է ծեծի ենթարկել նրա որդուն։

Վեճը հին է։ Պարզվում է՝ Դավթյանները եւ Անտոնյանները նախկին խնամիներ են՝ Անտոնյանների որդին ամուսնացած է եղել Դավթյանների աղջկա հետ, ամուսնությունից երեխա է ծնվել, որն այժմ 1 տարեկան է։ Դավթյաններն ամեն ինչ անում են, որ ամուսնալուծությունից հետո հայրական կողմը չշփվի երեխայի հետ։

Կոնֆլիկտի առիթը եղել է այն, որ հայրը փողոցում հանդիպել է երեխային, որին շուրջ 3 ամիս չեն թողնում տեսնի։ Դրա մասին իմանալով՝ նախկին աներորդին հավաքել է ընկերներին եւ գնացել նախկին փեսային ծեծելու։

Մեր հարցմանն ի պատասխան՝ ոստիկանությունից մանրամասներ չհայտնեցին, բայց հաստատեցին դեպքի փաստը՝ ասելով, որ քրեական գործ դեռեւս հարուցված չէ, սակայն «դեպքի առթիվ Արաբկիրի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ