Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը գնահատում եմ դրական, քանի որ սրան նախորդող փաստաթղթի չստորագրումից հետո եւ Հայաստանից, եւ Եվրամիությունից հուսալքված կարծիքներ էին հնչում, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների անորոշ ապագայի վերաբերյալ, այդ պատճառով խոսակցոթյուններ կային, որ գործընկերությունը տապալվում է, որ այդ ծրագիրն այլեւս անիմաստ է:

Այսօր ունենք ստորագրված համաձայնագիր երկու կողմի խելամտության արդյունքում, ինչը բարձր քաղաքական կամքի առկայության ապացույցն է: Դա դրական է: Եթե կա քաղաքական կամք, ապա շարունակությունը կարող է անվերջ լինել, դա անընդհատ աշխատանք է, Հայաստանը բարեփոխվելու եւ զարգանալու շատ տեղ ունի եւ ԵՄ-ն կտա այդ հնարավորությունը»,- «168 ժամ»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արեւելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի (Վիլնյուս) ներկայացուցիչ, լիտվացի քաղաքագետ Լաուրինաս Կաշչյունասը՝ անդրադառնալով համաձայնագրի վավերացմանը:

Համաձայնագիրը, նրա խոսքով, փոխարինեց առկա գործընկերության համաձայնագրին, ըստ էության համաձայնագրերի փոփոխություն վերանայում տեղի ունեցավ, մեծ որակական փոփոխություն չէ:

«Սա ընկալվեց էյֆորիայով, քանի որ ավելի վաղ Հայաստանը հրաժարվեց ասոցացվել Եվրամիության հետ: Սակայն կրկնեմ, որ այն փաստը, որ կողմերը գտան հնարավորություն ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու՝ խոսուն է, այն հնարավորություն է տալիս շարունակել այնպես, ինչպես ապագայում այդ ժամանակահատվածը թույլ կտա:

Գուցե Հայաստանը ցանկանա ասոցացվել, գուցե ցանկանա ազատ վիզային ռեժիմ, այլ համաձայնագրեր Եվրամիության հետ, եթե Եվրասիական տնտեսական միությունը դառնա շատ ավելի ֆիկտիվ կառույց, քան հիմա է: Հնարավոր է նման բան: Սա այն հիմքն է, որի վրա կարելի է կառուցել այս հարաբերությունների համար լավ ապագա»,- ասել է նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ