Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանում վերջին շրջանում առաջին սպառման ապրան­քատեսակների թանկացումից անմասն չի մնացել նաեւ Արցախը:

Գնաճ նկատվում է նաեւ արցախյան խանութներում: Արդեն թան­կացել են առաջին սպառման մի շարք ապրանքատեսակներ: Ար­ցախի խորհրդարանի «Ազգային վերածնունդ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այդ թանկացումները սպասելի էին, քանի որ Արցախը գտնվում է հայաստանյան տնտեսական դաշտում, եւ բնականաբար, ընթացող գործընթացները, այդ թվում՝ որոշակի ապրանքատեսակների թանկացումը, վերաբերում է նաեւ Արցա­խին: Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն անմիջականորեն անդրադառնում են նաեւ Արցախի վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ