Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գյումրիի նախկին քաղաքապետ, «Ծառուկյան դաշինքի» ներկայիս պատգամավոր «աստվածավախ» Վարդան Ղուկասյանը թերեւս հասկացել է, որ կուսակցական նշանն իր դեպքում կորցրել է զորությունը, այժմ ապավինել է խաչին։

Երեկ մեր լրագրողը նրա կրծքին կուսակցական կրծքանշանի ու ՀՀ եռագույնի փոխարեն նկատել է փոքրիկ խաչ։ Ինչ-որ մեկից ու բանից պաշտպանվելու կարիք ունի՞ երբեմնի խրոխտ քաղաքապետը, ինչո՞ւ խաչ եւ ոչ, օրինակ, ՀՀ խորհրդանիշ դրոշը։ Երբեմնի ՀՀԿ-ականը պատասխանել է․ «Այ, եթե դրոշի վրա էլ խաչը լիներ, Լենինը մեզ էս օրը չէր գցի»։

Վարդանիկը լրագրողին էլ է հորդորել խաչ կրել, հավատ ունենալ, Աստծուն ապավինել, որ «էս օրից» դուրս գանք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ