Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ. Թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը, օրինակ, անձամբ ամեն առավոտ նայում-կարդում է թերթերը, կայքերը, ժամանակին անգամ սոցցանցեր էր մտնում, հիմա այփադը ձեռքն է առնում միայն կարեւոր թեմաների շիկացման օրերին:

Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը մեզ ասաց. «Շատ դեպքերում ինքն է մեր ուշադրությունը հրավիրում այս կամ այն հրապարակման վրա, հանձնարարություն տալիս, իսկ մենք օրվա մեջ, անշուշտ, անհրաժեշտ եւ կարեւոր բոլոր նյութերի, թեմաների մասին կամ զեկուցում, կամ անհրաժեշտ թղթապանակ ենք ներկայացնում իրեն»:

Ասում են՝ վարչապետ Կարեն Կարապետյանն առանձնապես «հավես չունի» լրատվամիջոցների հետ առնչվելու, իսկ նրա նախորդը՝ Հովիկ Արգամիչը, հակառակը՝ սիրում էր,- մեր դիտարկմանն ի պատասխան կառավարության մամուլի ծառայության ղեկավար Արամ Արարատյանն ասաց. «Կոռեկտ չէ որեւէ մեկի հետ համեմատություն անցկացնելը, իրականում Կարեն Կարապետյանը բավականին ակտիվ շփվում է մամուլի հետ, վերջին ասուլիսին էլ ասաց՝ կարոտել է նրանց»:

Վարչապետը ծանր է տանում քննադատությունը: «Կոնստրուկտիվ է տանում, կառուցողական, հիմնավորված քննադատության համար ինքը միշտ բաց է»:

Ինչ վերաբերում է մամուլ «կարդալուն», ապա Արարատյանն ասաց. «Պատրաստում ենք ամենօրյա տեղեկանք՝ կազմված նյութերից, որոնք վերաբերում են կառավարությանն ու վարչապետին, ներկայացնում ենք նաեւ այն վերլուծություններն ու թեմաները, որոնց արժե, որ վարչապետը ծանոթանա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ