Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ռեկտոր, երբեմնի «կարկառուն» ԲՀԿ-ական Վահրամ Առաքելյանը, որը 2015-ին հայտնի պատճառներով դուրս եկավ ԲՀԿ-ից ու դարձավ «հավատավոր» ՀՀԿ-ական, որ չկորցնի պաշտոնը, որը նաեւ «համատեղությամբ» ոչ անհայտ եւ նույնքան «կարկառուն» երբեմնի ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանի հորեղբայրն է (այն Բազմասերի, որն էլ իր հերթին իր «սերը» գցեց ՀՀԿ-ի «վրա», փորձեց պատգամավոր ընտրվել ՀՀԿ-ական քվոտայով ու ձախողվեց), բավականին դաժան է վարվում իրենց օպոնենտների նկատմամբ:

Վահրամ Առաքելյանը ապրուստի միակ միջոցը դասախոսությամբ հայթայթող, ՀՀԿ-ին ընդդիմադիր-ժառանգական Արմեն Մարտիրոսյանի ժամերը վերջին տարում մի քանի անգամ կրճատել է, որպեսզի սեփական կուսակցությունում պապից ավելի կաթոլիկ համարվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ