Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ իշխող կոալիցիայի ՀՀԿ և ՀՅԴ անդամները դարձել էին ԱԺ փոքրամասնության՝ «Ելք» խմբակցության պատանդը:

Բանն այն է, որ երեկ խորհրդարանում քննարկման ենթակա նախագծեր չկային, և նիստը պետք է ավարտվեր նախորդ օրը քննարկված նախագծերի քվեարկությունից անմիջապես հետո: Սակայն «Ելք» խմμակցությունը որոշել էր տարեվերջյան անակնկալ մատուցել իշխող կուսակցությանն ու այնպես անել, որ նրանց պատգամավորները մնան խորհրդարանում:

Էլ երբ կարող էինք ՀՀԿ-ական Սեյրան Սարոյանին, Մանվել Գրիգորյանին, Աշոտ Արսենյանին, Արայիկ Գրիգորյանին, Արտակ Սարգսյանին և այլ «կոճակ» սեղմող պատգամավորներին մինչև 16:30-ը տեսնել խորհրդարանում`բացի երեկվանից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ