Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին հիշեցրել է, որ այս տարվա ընթացքում նրա մի շարք հայտարարություններ բավական բուռն ընդունվեցին հասարակության կողմից, եղան թյուրընկալումներ, եւ նախարարը ստիպված էր լրացուցիչ պարզաբանումներով հանդես գալ:

«Իհարկե, ինչպես ասացիք` թյուրընկալումներ կան երկու կողմից. միգուցե ոչ միշտ եմ ես ճիշտ սահմանումները օգտագործում, ինչ-որ տեղ իմ ազատամիտ սահմանումներին սովոր չէ ունկնդիրը»,- ասել է Ալթունյանը:

Ինչ վերաբերում է հաջորդ տարվա ապրիլից հետո իր պաշտոնավարման հավանականությանը, նախարարն ասել է. «Ճիշտն ասած` իմ ապագայի մասին այդ առումով ո՛չ նախագահի եւ ո՛չ էլ վարչապետի հետ չենք խոսել: Ուղղակի ես երիտասարդ տարիներից օգտվում եմ մի խելացի մարդու խորհրդից` «Սովորի՛ր այնպես, ինչպես ապրելու ես հավերժ, իսկ ապրիր այնպես, ինչպես ապրում ես քո վերջին օրը»: Ես իմ աշխատանքային նախագծերը կազմում եմ այնպես, ինչպես ես ղեկավարելու եմ հավերժ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ