Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ տեւական ժամանակ է՝ լարված են Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի փեսայի՝  Աչաջրում գործող «Սլովակիա» ՍՊԸ տնօրեն Սերյոժա Բարսեղյանի հարաբերությունները:

Բանը հասել է նրան, որ Բարսեղյանն անգամ բողոք նամակներ է ներկայացրել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի դեմ: Իսկ նամակ-բողոքները նա ուղարկել է Սերժ Սարգսյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին` դժգոհելով, որ Տավուշի մարզպետը խոչընդոտում է Տավուշի սահմանագոտում ներդրումներ կատարելուն:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դեռ օգոստոսից մարզպետի եւ պատգամավորի փեսայի միջեւ այդ թեմայով լեզվակռիվներ են եղել, Աբովյանը նույնիսկ խոշորացված Նոյեմբերյան համայնքի ավագանու նիստում է հետաքրքրվել՝ միթե ինքը երբեւէ չի օգնել Բարսեղյանին:

Սակայն պատգամավորի փեսան պնդել է, որ մարզպետն իրեն օգնել է սկզբում, իսկ այնուհետեւ սկսել է խնդիրներ հարուցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ