Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններից հետո լարված իրավիճակը հանդարտվելու փոխարեն ավելի է սրվում: Ինչպես հայտնի է՝ համայնքապետի թեկնածուներից ՀՀԿ աջակցությունը վայելող Տիգրան Խուդոյանը պարտվել էր անկուսակցական Արթուր Ստեփանյանին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մի քանի օր առաջ Խուդոյանի կողմնակիցները՝ Ավետիք Սմբատյանի գլխավորությամբ, գնացել են մարզպետ Սարգսյանի մոտ, պահանջել, որ նախկին գյուղապետ Մամիկոն Սմբատյանը չդառնա Եղեգիսի համայնքապետի տեղակալ: Մարզպետը հստակ պատասխան չի տվել` ասելով, թե դա իր լիազորություններից դուրս է:

Եվ Ավետիք Սմբատյանն ու նրա կողմնակիցները հանդիպումից անմիջապես հետո եկել են գյուղամեջ, կոտրել են գյուղապետարանի աստիճանները: Նախկին եւ ներկա համայնքապետերի թիմակիցների միջեւ բախումն ու ծեծը շարունակվել է անգամ ոստիկանների ներկայությամբ, ավելին` վեճին միջամտած ոստիկանները եւս վնասվածքներ են ստացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ