Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայ պաշտոնյաների եւ հատկապես ՀՀԿ-ական պատգամավորների զգալի մասը ամանորյա հանգստի ավանդական ուղու վրա է։ Այս տարի եւս նրանցից շատերը տոները նշելու համար արդեն մեկնել են Գլենդել, որի Ամերիկանա կոչվող հատվածում նախապես բնակարաններ են վարձակալել: Դրանց նվազագույն արժեքը 2 հազար դոլար է, իսկ ավելի շքեղներինը՝ մի քանի անգամ ավելի թանկ: Այդ կերպ նրանք փորձում են իրենց գլուխը գոնե երկու-երեք շաբաթով ազատել հայաստանյան գաղջ մթնոլորտից, որի հեղինակային իրավունքը եւս իրենցն է:

Կարեւոր է նաեւ, որ այդ մարդիկ Հայաստանում գտնվելիս խոսում են միջոցների խնայողության, գումարների արտահոսքը կանխելու եւ դրանք Հայաստանի տնտեսության մեջ ներդնելու անհրաժեշտության մասին, իսկ իրենք իրենց ընտանիքների հետ 2-3 շաբաթում տասնյակ հազարավոր դոլարներ են ծախսում ավիատոմսերի, տների ու մեքենաների վարձակալության, շոփինգի եւ նման մանր-մունր այլ բաների վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ