Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Մինչ արտաքին քաղաքականության վերանայումը ներքին եւ արտաքին քաղաքականության, տնտեսական ռազմավարության ճիշտ գնահատում պետք է իրականացվի: Պետք է կենտրոնանալ ոչ թե պատժամիջոցների ազդեցության վրա, որը արտաքին մարտահրավեր է, պատրաստվել դրան, դրանից ելնելով՝ ինչ-որ բաներ փոխել, այլ կենտրոնանալ ներքին մարտահրավերների վրա, դրանք լուծել, որոնք առաջին հերթին՝ թուլացնում են երկիրը»: Հետսովետական բոլոր երկրները,  ունեն ժողովրդավարացման կարիք, բարեփոխվելու կարիք»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում այս մասին ասել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Վլադիմիր Ռիժկովը՝ անդրադառնալով ամերիկյան հակառուսական պատժամիջոցներին եւ դրան հակազդելու միջոցներին:

Նրա խոսքով՝ իշխանությունները սովորաբար օգտագործում են արտաքին թշնամու կերպարը, նրա միջոցով վախեցնում են հասարակությանը եւ կանգնեցնում անհրաժեշտ գործընթացները երկրում: «Դրա համար պետք է Ռուսաստանում եւ այլ հետսովետական երկրներում հրաժարվել արտաքին թշնամու կոնցեպտից: Նույնը՝ նաեւ Հայաստանի դեպքում: Ամեն խնդրի դիմակայությունը թեթեւ կանցնի, եթե երկիրը տնտեսապես եւ քաղաքականապես դրան միշտ պատրաստ լինի, դրա համար պետք է վերացվեն նաեւ արտաքին կախվածությունները, հավասարակշռված արտաքին հարաբերություններ պետք է սահմանվեն: Սա է բանաձեւը»,- նման համոզմունք է հայտնել Ռիժկովը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ