Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ժամանակ» թերթը գրում է. «Բոլորը հիասթափված են այս իշխանություններից, ոչ ոք ոչ մի բան չի կարողանում անել։ Արվածն էլ կապիկության է նման։ Մեր երկրում երթով ոչ մի բան չես փոխի»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀԺԿ նախկին համակիր Գրիշա Վիրաբյանը՝ անդրադառնալով վաղը «Ելք»-ի նախաձեռնած երթին։

Վիրաբյանի խոսքով՝ Հայաստանում իշխանությունն այնպիսի ահավոր վիճակում է, այնքան վարկաբեկված է, որ «մեզ մոտ պետք է սկսել պահպանակների հեղափոխություն»։

Վիրաբյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը ապագա նախագահի թեկնածուի մասին, նկատեց, որ երկրի ղեկավարի պաշտոնը քաղաքական է, եւ չի կարող նախագահը լինել ապաքաղաքական դեմք։ Միեւնույն ժամանակ մեր զրուցակիցը նշեց, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է նախագահի պաշտոնում դնել քաղաքականությունից հեռու մեկին, որպեսզի ինքը արդեն վարչապետի կամ կուսակցության ղեկավարի պաշտոնից շարունակի միանձնյա ղեկավարել Հայաստանը։

Անդրադառնալով իր վերաբերյալ քրեական գործին՝ Վիրաբյանը նշեց, որ այս ձգձգումներով բարոյական խոշտանգում է կիրառվում իր նկատմամբ, եւ ինքը պատրաստվում է այդ փաստը վիճարկել դատարանում եւ նորից հասնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Վիրաբյանը նաեւ նշեց, որ ինքը Սերժ Սարգսյանին, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին եւ վարչապետ Կարեն Կարապետյանին գրություններ է ուղարկել, տեղեկացրել է իր գործի հանգամանքները, նշել է, որ իր նկատմամբ բարոյական խոշտանգում է կատարվում, եւ պահանջել է արտահերթ նիստեր հրավիրել, խելք խելքի տալ եւ գտնել իր ամորձին կերած մարդուն։

Հիշեցնենք, որ 2004 թվականի հանրահավաքների ժամանակ Գրիշա Վիրաբյանը դաժան ծեծի էր ենթարկվել, ինչի հետեւանքով կորցրել էր ամորձիներից մեկը։ ՄԻԵԴ-ը ճանաչել էր Վիրաբյանի նկատմամբ խոշտանգման փաստը, պարտավորեցրել էր Հայաստանին խոշտանգման փաստով քրեական գործ հարուցել եւ մեղավորներին պատժել, ինչը, սակայն, մինչ օրս չի կատարվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ